խաղաղ,
էն օրերից,
որ ոչ մի բան պետք չի,
ոչ մի բան չես ուզում,
ոչ մի բանի մասին չես մտածում,
ուղղակի ժպտում ես /բայց չես ծիծաղում/
լայն բացում ես պատուհանը
վայելում օդն ու
թեթև մաքուր քամին
մեր տանիքի ծիտիկը էլի ծլվլումա
ու զգում ես անգլերենով ճիշտ համարժեքը տենց էլ չբացահայտված ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
այ էս տեսակ օրերին ուզում եմ դրսում լինել, բայց դե ամեն անգամ դուրս գալուց մի տեսակ կորցնում եմ ես հանգստությունը, տեսնես ինչիցա?
դուրս ես գալիս տանից ու ընկնում խժբժոցի մեջ, մարդկանց խառը մառը վազվզոցի մեջ, հա մեկ էլ ինչ որ տեղ չես կարողանում գտնել քայլելու համար, ժպտում ես պատասխան եզակի ժպիտ ստանում, սաղ խոսում են ու ամենավատը` սկսում քեզ հարցեր տալ, որոնց ախր հեչ չես ուզում պատասխել
հա առակս էս նպատակն ուներ: ովա գալիս քայլելու? բայց ԺՊԻՏՈՎ ու առանց խոսքի :Դ
Հ.Գ. գիտեք ինչ?, ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱՆՉ Է, մանավանդ բաց պատուհանի մոտ :Ճ
Հ.Հ.Գ. ինչ ես զարմացած դու նայում, միթե ԵՐՋԱՆԻԿ չես տեՀել? :Ճ
4 comments:
http://numismatology-abhas.blogspot.com/
this is also a nice blog
hey Dave!
thanks! thats so cool for me :)))
քայլել լուռ, բայց ժպիտով....... հիասքանչ է, ես էլ եմ միշտ էտ ցանկացել: :D
grete mek tarva grarum e :)))) zarmacac em nor comment tesnelov))
Post a Comment