Գովազդը բոլորին նյարդայնացնող բաներից մեկն է երևի, բայց պետք է ուրախանանք, քանի դեռ այն մեզ ջղայնացնում է, քանի որ ապագայի գովազդին մենք ուղղակի անկարող կլինենք դիմադրել:
Այժմ գովազդատուները ամեն գնով փորձում են գրավել մեր ուշադրությունը, ազդել մեզ վրա և դրանով իսկ ստիպել ձեռք բերել իրենց առաջարկած արտադրանքը:Այդ խնդիրը ամեն քայլափոխին հանդիպող գովազդի պայմաններում գնալով բարդանում է, սակայն այստեղ նրանց օգնության է հասնում գիտությունը` նյարդաբանությունը:
Երեկ նայում էի հաղորդում Discovery Science ալիքով , կոչվում էր The Future of Pleasure: Պարզվում է , որ Կալիֆորնիայի Բերքլեյ քաղաքում գտնվող NeuroFocus' NeuroLab-ում արդեն մշակել են տեխնոլոգիա, որի միջոցով հստակ կարողանում են հասկանալ, թե ինչն է մեզ հաճույք պատճառում, ինչ պատկերները: Այդ միջոցով նրանք կարողանում են հասկանալ մեր թաքուն պատկերացումներն ու էմոցիաները:

Ճիշտ է սա դեռ նախնական փորձառական մեթոդներ են, սակայն հետագայում նյարդաբանության առաջընթացը կբերի նրան, որ մարկետոլոգները և գովազդ պատրաստողները կմշակեն ուղղակի հասցեագրված գովազդներ, որոնք առանց մեր գիտակցման` կազդեն մեզ վրա: Այսպես կոչված Նեվրոմարքեթինգը հանդիսանալու է ապագայի մարքեթինգային ուղղությունը ու դրանից մենք դժվար թե հեշտ "պրծնենք"
0 comments:
Post a Comment