
Այսօր, հազվադեպ բան է, դիտում էի Դար Քսան Մեկ ալիքը /ալարում եմ լեզուն փոխեմ :Ճ/ ու Ալո, Գարիկ հաղորդումն էր: Հաղորդման իմաստը նրանում էր, որ զանգում են երկու հեռուստադիտող, պատվիրում են երկու երգ ու յուրաքանչյուրը պետք է հիմնավորի իր ընտրությունը: Գաղափարը լավն էր ու սլոգանն էր ` կարևոր չի ինչ եք լսում, կարևորը հասկանում եք, թե ինչի եք լսում: Շաաաաաաաաատ ունիկալ երևույթ բացահայտ երևաց ընթացքում: Դե հա, առաջ էլ էր իմ համար ակնհայտ , որ մեզ մոտ դեբատ ասվածը մեղմ ասած չկա, բայց այդ հաղորդման ընթացքում աչք էր ծակում ուղղակի: Ընդհանուր առմամբ տիպիկ զանգը այս կառուցվածքն ուներ.
- Սկզբում դե որ հարցնում էր ինչ երգ եք պատվիրել, ասում են շատ եմ սիրում իրան, շատ լավ երգիչա կամ երգա. Հաա~ , "խոխմա" բան, մի երկու հոգի հայկական երգիչներից ինչ-որ երգ ուզելուց նենց ամաչելով ասեցին . "Ես էդ երգիչին տենց չեմ սիրում, մենակ էս երգը": Թե ինչի են հատուկ շեշտում, երևի ամոթա , բայց թե ամոթա իրանց լսելը ինչի են զանգել եթեր... լավ մի խոսքով...
- Երբ որ արդեն միանումա երկրորդ զանգը, լինումա հայկական ՄՈՒՆԱԹ.. Գարիկն ասումա, բայց մեր էսինչը ուզումա էս երգը լսի .. Էնտեղից անպայման այս կարգի արտահայտություն." ՇԱՏ ԲԱՆԱ ԱՆՈՒՄ" ծբձ/ծիծաղում եմ բարձր ձայնով/
- Երրորդ էտապում, երբ որ իրար համոզելու, ավելի ճիշտ` Գարիկին համոզելու գործընթացնա, չեն սկսում խոսել իրենց երգից, այլ կպնում են էն մյուսից, յանիմ էտ ովա, էտ ինչ երգա, իմը սենցա նենցա.. սա ինձ թվումա մեզ հատուկ տակտիկայա, մի հատ նրան կպնենք, նոր մերին անցնենք:
- Չորրորդ փուլը ` ԼԱՎ ԷԼԻ: դե պարզա երրորդ փուլում արդյունք չի լինում, դրա համար չորրորդ փուլում սկսվումա լավ էլի, լավ էլի Գար ջան, աղջիկները անպայման."Գար մենք քեզ շատ ենք սիրում", տղերքը . "ԱԽՐ, Գար ջան տենց չի լինի"...
- Հինգերրորդը պայմանական փուլա, որը կարելի է համարել չորրորդի վերջնամաս ուղղակի: անպայման շեշտում էին . "ԲԱՅՑ ԵՍ ԱՐԴԱՐ ՉԻ": / Մոռացա առաջին մասում գրել, որ հաղորդումը կոչվում էր Ալո Գարիկ, ԱՆԱՐԴԱՐ ՇՈՈՒ/.. Հաստատ ես անունը դրել են մեր էս բողոքական հոգին հանգստացնելու համար ծբձ...
- Դե վերջնական փուլում Գարիկը ընտրում էր երգը: Ահ, բայց սիրեցի այն պահը, որ ոչ մեկի երգը չդրեց: Դրեց էն ինչ ուզում էր :Ճ Դուրս եկավ~
Սա կարողա տիպիկ էր կոնկրետ էս հաղորդմանը, բայց դժվար թե: Ըստ իմ համեստ դիտարկման` երկու հայի մեջ դեբատը համարյա հենց էս սցենարով էլ գնում է /եթե բացառենք ֆիզիկական դեբատը/: Մենք միշտ էլ դիրքերից ենք խոսում ու ոնց-որ պատերազմական դրություն ` Ոչ մի քայլ ետ : Չենք ասում "Այսպես եմ կարծում", այլ ասում ենք "ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍԱ": Նույնն էլ լինումա մեր ֆորումներում , ոնց որ նշել եմ նախորդ գրառմանս մեջ, ուղղակի երբեմն գժվում եմ այդ գործոններից....
Մի խոսքով, ոնց որ ասում էին ՈՒՀԱ-ում . Երեք հայ իրար հետ արդեն բարձրագույն մաթեմատիկայա:
Հ.Գ. Իմ առաջին հայերեն գրառումը հատուկ Պակիստանցու, Հնդիկի, Ամերիկացու ու Ֆիլլիպինցու համար և իհարկե մի քանի հայաստանյան այցելուների:
0 comments:
Post a Comment