rss

March 19, 2010

Նեվրոմարքեթինգ: ապագայի գովազդից խուսափել չի լինի

Գովազդը բոլորին նյարդայնացնող բաներից մեկն է երևի, բայց պետք է ուրախանանք, քանի դեռ այն մեզ ջղայնացնում է, քանի որ ապագայի գովազդին մենք ուղղակի անկարող կլինենք դիմադրել:
Այժմ գովազդատուները ամեն գնով փորձում են գրավել մեր ուշադրությունը, ազդել մեզ վրա և դրանով իսկ ստիպել ձեռք բերել իրենց առաջարկած արտադրանքը:Այդ խնդիրը ամեն քայլափոխին հանդիպող գովազդի պայմաններում գնալով բարդանում է, սակայն այստեղ նրանց օգնության է հասնում գիտությունը` նյարդաբանությունը:
Երեկ նայում էի հաղորդում Discovery Science ալիքով , կոչվում էր The Future of Pleasure: Պարզվում է , որ Կալիֆորնիայի Բերքլեյ քաղաքում գտնվող NeuroFocus' NeuroLab-ում արդեն մշակել են տեխնոլոգիա, որի միջոցով հստակ կարողանում են հասկանալ, թե ինչն է մեզ հաճույք պատճառում, ինչ պատկերները: Այդ միջոցով նրանք կարողանում են հասկանալ մեր թաքուն պատկերացումներն ու էմոցիաները:
Ճիշտ է սա դեռ նախնական փորձառական մեթոդներ են, սակայն հետագայում նյարդաբանության առաջընթացը կբերի նրան, որ մարկետոլոգները և գովազդ պատրաստողները կմշակեն ուղղակի հասցեագրված գովազդներ, որոնք առանց մեր գիտակցման` կազդեն մեզ վրա: Այսպես կոչված Նեվրոմարքեթինգը հանդիսանալու է ապագայի մարքեթինգային ուղղությունը ու դրանից մենք դժվար թե հեշտ "պրծնենք"

March 13, 2010

արևային վայելք:)

ոնց եմ սիրում քաղաքային արևը~~~~~~~~ հենց քաղաքայինը, մի այլ խորհուրդ ունի, մանավանդ երեկոյան ժամերին , այ հենց հիմա հրաշքա, նայեեեեք !!!)))

չեմ հիշում վերջին անգամ երբ եմ մենակ պարել, բայց քիչ առաջ պարում էի Ռեինկարնացիայի "արի փախչենքի" տակ....)) բալկոնում ))) ուղիղ արևի ճառագայթների տակ ... ))no words... : Հայերեն շատ լավ բառ կա ` Վայելք!)): Այ դա եմ զգում հիմա!!!!:))))))))):

wuhuuuuuuuuuuuu~~~ uhu~~ :)))))))))))))))))))))))

ինչ արժի ձեր կայքը?

Հենց նոր շաատ հետաքրքիր մի կայք գտա, որը հաշվում է ձեր կայքի արժեքը`հիմնված էջի այցելությունների, վեբում ճանաչելիության, սոցիալական և արժեքային չափանիշներով: Նշում է նաև, թե որ երկրում է այն ավելի հայտնի:

Թե որքան է այս գնահատումը արժանահավատ կամ լուրջ չգիտեմ, բայց դե իրար հետ համեմատելու համար լավ գործիք է, մեկ է բոլորին նույն ձև է դիտարկում:
Մեր հայկական կայքերի որոշ արժեքներ.

google.am դր. 205.83 Million
cracks.am դր. 193.04 Million
technews.am դր. 147.58 Million
4.am դր. 69.81 Million
tert.am դր. 66.40 Million
webmaster.am դր. 56.39 Million
news.am դր. 48.93 Million
panorama.am դր. 48.04 Million
technology.am դր. 43.47 Million
kl.am դր. 32.36 Million

Իմ բլոգի արդյունքները

Anna-mirror.blogspot.com

Valuation $5,255.04

Online Since: July 31st, 2000 Սա հաստատ սխալ է :Ճ
Popular in Countries: United States

Ամեն դեպքում, հետաքրքիր միջոց: Տեսնես որ հայկական բլոգն է ամենաթանկը ..

March 11, 2010

one more country- Sweden!


Turkish ambassador in USA :) getting ready



Today Swedish Parlament recognized Armenian Genocide and as usual Turkish government called back their ambassador.. I call it Turkish political tennis or ping- pongLAR:)

March 4, 2010

մարդկային խոսք` ցինիզմի հիմնաքար


բառեր, խոսք... ասում են ամենակարևոր հատկանիշներից, որով օժտված է մարդը, բայց իրականում միանգամայն անօգուտ, միևնույն է դու երբեք չես ասում այն, ինչ իրոք մտածում ես: Մարդկային ցինիզմն էնքան մեծ է, որ նույնիսկ ինքն իր հետ մարդ լիարժեք անկեղծ չի:

Այն պահից, երբ ուղեղդ այն սարքում է խոսք, բառ, գիր, այն դառնում է ոչ անկեղծ, որովհետև այդ ընթացքում արդեն այն ձևափոխվում է, դառնում քո աշխարհայացքի, շրջակայքի, քո լեզվի զոհը:
Մարդ մտածում է ոնց ասի այն ինչ զգում է հիմա` դրանով իսկ սարքելով ոչ իրական, ոչ ԱՅՆ:

facing the truth....

էսօր իմացա, որ անգլերեն գիտեմ << Բարև, ոնց ես, լավ եմ>>-ից մի քիիիչ ավել.... հեշտ չի ընդունելը...


օֆ... գոնե մեկը ինձ հասկանար, որովհետև ես ինձանից ոչինչ չեմ հասկանում..

լինումա չէ, որ ոչ մի բան չես ուզում....

March 2, 2010

Dorians- Sleepless Nights

The song is written for the memory of this young boy ...





Lyrics

Endless cycle of darkness and light

Distant voices fill up the night

Times of laughter and love now all gone

Only heartache and pain linger on

I know you worry but I m fine

Blessed by the grace divine


never meant to cause you such pain

My departure was nobody s gain

From above and beyond I can see

Just how much you ve been missing me

(And)I want my message to redeem

Your sleepless nights to quiet dreams


CHORUS

I want you to be strong

I want you to believe

This is not my last song

In your heart I will live


Please don t think I m gone forever

I m with you now more than ever

From above and beyond I can see

Just how much you ve been missing me

And I want my message to redeem

Your sleepless nights to quiet dreams


P.S. Gently provided by Vahag Gevorgyan


 
Web Analytics