rss

June 21, 2011

բաց մտքեր

բարևևև բոլորիդ,

աաա, մի տարի առաջ եմ այստեղ գրել, անսովորա գիտե՞ք:

հիշել եմ իմ էս բլոգիկը, զարմացել, որ դեռ այցելուներ ունի, էլ չեմ ասում երևումա որոնողական կայքերում, իզուր չի էլի իմ առաջին բլոգն է :)))

Անկեղծ ասեմ, մի ամիս է երևի էլի ցանկություն եղավ բլոգ ունենալու ու չգիտես ինչի այստեղ չվերադարձա ու ստեղծեցի նոր բլոգ ԼայվՋուրնալում, որն անկեղծ ասած այդքան էլ չսիրեցի, մեկ է ես ամենաշատը սիրում եմ Բլոգգերը, այստեղ ջերմ է ու հարազատ :))) Այնտեղ Անաչի Լուի անունով եմ , չգիտեմ կարդացել եք, աչքներովդ ընկել է թե ոչ...

Գիտեք սկսեցի մտածել, որ երևի սա իմ բնույթին մոտ քայլ էր, ես ուղղակի ահավոր վախենում եմ ինչ-որ բանին ''առավել ևս ինչ-որ մեկին" կապվելուց, էս բլոգն էլ սկսում էր դառնալ այցելելի, ջղայնացնում էր դա ինձ չգիտես ինչի..... բայց հիմա որոշել եմ վերջ տամ այդ իմ ԽԱՍՅԱԹԻՆ, ոչինչ որ կապվեմ , կախվածություն ունենամ, մնալու եմ ինչ-որ բանի, ինչ-որ մեկի հետ, մինչև.... չգիտեմ մինչև ինչ....


ի՞նչ կասեք, արժի չէ՞


 
Web Analytics